ՏԿԵ նախարարը ծանոթացել է Գառնի համայնքի ջրահեռացման նոր համակարգին․ տրվել են հանձնարարականներ
Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մարզպետ Ահարոն Սահակյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, ճանապարհաշինարարների ուղեկցությամբ ծանոթացել է Գառնի - Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի 6 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին։ Նախարարը դիտարկել է նաև նույն հատվածում կառուցված ջրահեռացման նոր համակարգերը, որտեղ խնդիրներ են հայտնաբերվել։ Նախարարը զրուցել է շինարարների հետ, տեղում քննարկվել է խնդրի լուծման տարբերակներ, տրվել են համապատասխան ցուցումներ։
Բոլոր նորություններըԿիսվել