ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Նուր-Սուլթանում հանդիպում է ունեցել Ղազախստանի էներգետիկայի նախարար Բոլատ Ակչուլակովի հետ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել ՍանոսյանըՂազախստանի հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Նուր-Սուլթանում հանդիպումէ ունեցել Ղազախստանի էներգետիկայի նախարար Բոլատ Ակչուլակովի հետ: Քննարկվել են էներգետիկայի բնագավառում երկկողմ համագործակցությանըվերաբերող հարցեր։ Մասնավորապես Ղազախստանից Հայասատան նավթամթերքի ներմուծման հնարավորություններըև պայմանները՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետությանկառավարության միջև Հայաստանի Հանրապետություն նավթամթերքների մատակարարման ոլորտումառևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում։ Քննարկվել է նաև վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետությանոլորտներում երկուստեք հաջողված փորձի փոխանակման վերաբերյալ հարցեր։ Նշվել է էներգետիկայի ոլորտում տարբեր ձևաչափերով երկու երկների լավ համագործակցությունը՝ այդ թվում ԵԱՏՄ գազի և էլեկտրաէներգետիկայի ընդհանուր շուկաների ձևավորման, ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի շրջանակներում և այլ ուղղություններով։