ՏԿԵ նախարարն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի ստորաբաժանման տրանսպորտի և կապի գծով ղեկավար Հիդեակի Իվասակի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի ստորաբաժանման տրանսպորտի և կապի գծով ղեկավար Հիդեակի Իվասակի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էր նաև ԱԶԲ hայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին։ Նախարարը բարձր է գնահատել ԱԶԲ-ի հետ համագործակցությունը, բանկի կողմիցՀայաստանում իրականացվող ծրագրերը, որոնք այս պահին գտնվում են ակտիվ փուլում։ Հիդեակի Իվասակին շնորհակալություն է հայտնել նախարարին լավ համագործակցության համար և կարևորել է Հայաստանումիրականացվող ծրագրերը, որոնց մի մասի իրականացման ընթացքին անձամբ հետևել է շինհրապարակներում։ Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանում տրանսպորտային համակարգի բարելավման վերաբերյալ հարցեր։Մասնավորապես քննարկվել է տրանսպորտային հաղորդակցության, ճանապարհներին բեռնատարներիկշռման ժամանակակից համակարգերի ներդրման անհրաժեշտության վերաբերյալ հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկկողմանի հսկողություն սահմանել, որպեսզի ծրագրերն իրականացվեն սահմանվածժամկետներում և ձգձգումներ չլինեն։