ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է «Մոսմետրոստրոյ» ընկերության տնօրենին և ընկերության ներկայացուցիչներին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է «Մոսմետրոստրոյ» ընկերության տնօրենին և ընկերության ներկայացուցիչներին։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և հետաքրքրվել է ընկերության ունեցած հնարավորություններից, առաջարկվող նախագծերից։ Արմեն Սիմոնյանը նշել է, որ տրանսպորտային ենթակառուցվածքները բարելավելու, էլ ավելի զարգացնելու համար կարևոր է հանդիպել ոլորտում փորձ ունեցող ընկերությունների հետ, հաճախ ունենալ նմանհանդիպում-քննարկումներ։ «Մոսմետրոստրոյ» ընկերության տնօրենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել ընկերությունը, գործունեության ոլորտները, առաջնահերթ ուղղությունները, իրականացրածծրագրերը։ Սերգեյ Ժուկովը շեշտել է, որ ցանականում են ծանոթանալ Հայաստանի տրանսպորտայինենթակառուցվածքներին՝ հասկանալու համար դրանց հետագա սպասարկման և զարգացման հնարավորությունները։ Արմեն Սիմոնյանը հյուրերին ներկայացրել է ոլորտում առկա վիճակը, պետության առաջնահերթությունները, շեշտել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեծ նշանակություն է տալիս ճանապարհայինև երկաթուղային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված նախագծերի իրագործմանը։ Քննարկվել են նաև Երևանի մետրոպոլիտենի արդիականացման և նոր կայարանի կառուցման հարցերը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են այլ կարևոր հարցեր ևս։