ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն այցելել է Բագրատաշենի սահմանային անցակետ և դիտարկել «Բարեկամության» կամրջի շինարարության ընթացքը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալՔրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյաննայցելել են Բագրատաշենի սահմանային անցակետ և դիտարկել Սադախլո-Բագրատաշեն անցման կետիտարածքում` Դեբեդ գետի վրա, նոր կամրջի շինարարությունը։ ՀՀ ՏԿԵՆ փոխնախարարը և Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը հանդիպելեն կամրջի շինարարությունն ու տեխնիկական հսկողությունն իրականացնող ընկերություններիներկայացուցիչների հետ։ Նշենք, որ «Բարեկամություն» անունը ստացած կամրջի վրա աշխատանքներնարդեն ավարտական փուլում են։ Մեկնարկել են որակի թեստավորման աշխատանքները։ Կամուրջնառաջիկայում կհանձնվի շահագործման։ Կամրջի կառուցումը ֆինանսավորվել է Վերակառուցման և զարգացման եվրոպականբանկի և Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների կողմից։ Բագրատաշենի սահմանային անցակետում նոր կամրջի կառուցման ծրագիրնիրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։