ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը ընդունել է ՄԱԿ-ի Տիեզերքի գործերով Պեկինի գրասենյակի տիեզերքի և խոշոր աղետների միջազգային խարտիայի փորձագետների թիմին
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալՆարեկ Մանուկյանը ընդունել է ՄԱԿ-ի Տիեզերքի գործերով Պեկինի գրասենյակի տիեզերքի ևխոշոր աղետների միջազգային խարտիայի փորձագետների թիմին։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և կարևոր է համարել նմանհանդիպումների առավել հաճախակի կազմակերպումը։ Մանուկյանը նշել է, որ Հայաստանի համարկարևոր են նման հանդիպում-քննարկումները, քանի որ ՀՀ ՏԿԵ նախարարությունը աղետներիռիսկի կառավարման ոլորտում ներգրավված շահագրգիռ պետական գերատեսչություններից մեկնէ։ ՄԱԿ-ի Տիեզերքի գործերով գրասենյակի ներկայացուցիչ ՇիրիշկամուրՌավանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել՝օժանդակելու ՀՀ-ին աղետների ռիսկերի կառավարման ոլորտում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տիեզերական տեղեկատվության կառավարմանխնդիրները, հնչել են մի շարք առաջարկություններ՝ աղետների դեմ պայքարում տիեզերականտեղեկատվության կիրառման զարգացման նպատակով ռազմավարական փաստաթղթերի և ուղեցույցներիմշակման վերաբերյալ։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ քննարկումըկշարունակվի աղետների կառավարման և արտակարգ իրավիճակների արձագանքման տիեզերական տեխնոլոգիաներիազգային աշխատաժողովի շրջանակներում։