ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հետևել է Մ-2 միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգվող հատվածներում ընթացող աշխատանքներին
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը եւ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիրտնօրեն Գոռ Ավետիսյանը հետևել են Մ-2, Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետականավտոճանապարհի հիմնանորոգվող հատվածներում ընթացող աշխատանքներին։ Նախարարը, մասնավորապես, դիտարկել է Մ-2-ի 6.2կմ հատվածը, որն անցնումէ Սիսիանի տարածաշրջանով, ինչպես նաև Մ-2 միջպետական ճանապարհի 16,9 կմ երկարությամբհատվածը, որն անցնում է Վայոց ձորի մարզով։ Այստեղ շինաշխատանքները կատարում է «ՎայքիՃՇՇՁ» ՍՊԸ-ն։ Կապալառուն այս հատվածում կատարում է հողային աշխատանքներ, սողանքայինհատվածներում իրականացնում է գաբիոնային հենապատերի կառուցում։ Նախագծով նախատեսվածէ ճանապարհին առկա մի քանի կամուրջների նորոգում նույնպես։ Աշխատանքների պայմանագրայինարժեքը՝ 2 մլրդ 897 մլն դրամ։ Մ-2 միջպետական ճանապարհի այլ հատվածներում նույնպես ընթանում եննորոգման աշխատանքներ։ Շինաշխատանքները կատարվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։