Ֆրանսիայի Լիոն քաղաքում մեկնարկել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովը
Այսօր Ֆրանսիայի Լիոն քաղաքում մեկնարկել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացվածհամագործակցության չորրորդ համաժողովը։ Հայկական պատվիրակությունը ղեկավարում է ՀՀ տարածքային կառավարմանև ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն, ով այսօր հանդես է եկել բացմանելույթով։ Ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովներինպատակը Հայաստանի և Ֆրանսիայի միջև միջտարածաշրջանային և միջհամայնքային կապերի ամրապնդմաննու խորացմանը նպաստելն է: Հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգում առաջնահերթ ուղղություն է տնտեսականհամագործակցության զարգացումը, որի կարևոր հանգրվան էր 2021թ. դեկտեմբերի 9-ին ստորագրվածհայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզը: Ապակենտրոնացված համագործակցությունը պարունակում է տնտեսական բաղադրիչ։Տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը մասնակից քաղաքների միջև կապերի և ապակենտրոնացվածհամագործակցության խթանումը արտացոլված է վերոնշյալ ճանապարհային քարտեզում։ Տերտերյան այսօր համաժողովի շրջանակներում մասնակցելու է նաև «Տարածքայինբարեփոխումներ, մարտահրավերներ եւ հիմնախնդիրներ» խորագրով կլոր սեղան-քննարկման։