Տեղի է ունեցել ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի և «Ռոսատոմ» ՊԿ գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Սպասկիի գլխավորած պատվիրակության հանդիպումը
Հունիսի 28-ին տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման ևենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և «Ռոսատոմ» պետական կորպորացիայիգլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Սպասկիի գլխավորած պատվիրակության հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ,«Ռուսատոմ Էներջի պրոջեկտս» ԲԸ, «Ռուսատոմ- միջազգային ցանց», «Ռուսատոմենթակառուցվածքային որոշումներ» ԲԸ և «Տվել» ընկերությունների ներկայացուցիչներ,ինչպես նաև Երևանի փոխքաղաքապետը և ներկայացուցիչներ Հայաստանի պրոֆիլայիննախարարություններից և ընկերություններից։ Հանդիպման մասնակիցները մանրամասն քննարկել են 2022 թ․ ապրիլի19-ին ստորագրված էներգետիկական և ոչ էներգետիկական նախագծերի բնագավառումհայ-ռուսական համագործակցության Համապարփակ ծրագիրը։ Հանդիպման արդյունքներով ստորագրվել է արձանագրություն։ Փաստաթուղթը նախատեսում է հայ-ռուսական աշխատանքային խմբի ստեղծումռազմավարական գործընկերության խորացման համար ինչպես ատոմային, այնպես էլ ոչատոմային էներգետիկայի ոլորտներում (Հայաստանի ԱԷԿ-ի գործող էներգաբլոկիշահագործման ժամկետի երկարացում, Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկիկառուցում, շահագործումից հանման և գործող ԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոններիկառավարում)։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունումկայացած քննարկման արդյունքները և ձեռքբերված պայմանավորվածություններըներկայացվել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մոտ տեղի ունեցած հանդիպմանշրջանակներում: Փոխվարչապետը կարևորել է համագործակցությունը «Ռոսատոմ» պետականկորպորացիա հետ և հանդիպման մասնակիցների հետ քննարկել համատեղ իրականացվողաշխատանքների ընթացքը: