ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Ալի Մոթաղիի հետ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալԱրմեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետությանփոխդեսպան Ալի Մոթաղիի և դեսպանության տնտեսական հարցերով խորհրդական ԽավարիՓուրիի հետ։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և կարևորել է երկուերկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները։ Այդ հարաբերություններըզարգացնելու և ավելի ամրապնդելու համար փոխնախարար Սիմոնյանը առաջարկել է երկուերկրների բեռնափոխադրողներին ազատել հարկերից, տուրքերից, ինչպես նաև բարելավելթեթև-մարդատար տրանսպորտային միջոցներով երկու երկրներ մուտք ու ելքի պայմանները։ Արմեն Սիմոնյանը նշել է, որ բեռնափոխադրողներին հարկերից ազատելըլուրջ և դրական ազդակ կհանդիսանա երկու երկրների հարաբերությունների,տնտեսությունների ակտիվացման և ապրանքների վերջնական գնի ձևավորման համար, ինչպեսնաև թույլ կտա իրանական կողմին դիտարկել Հայաստանը, որպես ավելի գրավիչ երկիր՝տարանցիկ բեռնափոխադրումներ իրականացնելու համար։ Ալի Մոթաղին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար ևնույնպես կարևորելով Հայաստանի և Իրանի միջև առկա ջերմ հարաբերությունները նշել է,որ պետք է ջանք ու եռանդ չխնայել՝ ավելի զարգացնելու այդ հարաբերությունները։ Բեռնափոխադրողներից գանձվող հարկերի վերաբերյալ փոխդեսպանը նշել է,որ հարկերից ազատումը կամ նվազեցումը կարևոր և արդյունավետ քայլ կլինի երկուերկրների համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել է բեռնափոխադրումների ևուղևորափոխադրումների հետ կապված երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ կարևորհարցեր։