logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

coatOfArms
    • Հայ
    • Eng
    • Рус

    Փոխվարչապետն ու ՏԿԵ նախարարն այցելել են Լոռու մարզ և ծանոթացել սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին

    Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքներինախարար Գնել Սանոսյանի հետ հուլիսի 2-ին աշխատանքային այց են իրականացրել Լոռու մարզ։Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի, Ազգային ժողովի պատգամավոր Արեն Մկրտչյանի, «Ճանապարհայինդեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի ու համայնքապետերի հետ փոխվարչապետն ու նախարարը եղել են Լոռու մարզի Վանաձոր, Ալավերդի, Թումանյան, Լոռի Բերդ, Ստեփանավան և Գյուլագարակ համայնքներում։ Պաշտոնյաները ծանոթացել է սուբվենցիայի ծրագրերով, պետական բյուջեի միջոցներով և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող աշխատանքներին, տվել է մի շարք հանձնարարականներ։ Վանաձոր համայնքում այցելել են կառուցվող թիվ 8 մանկապարտեզի նորմասնաշենքի, Աղայան փողոցի 1 կմ հիմնանորոգվող ճանապարհի շինարարական հրապարակներ,ծանոթացել 2021 թվականին սուբվենցիայի ծրագրերով մեկնարկած աշխատանքների ընթացքին,այնուհետև եղել են նույն համայնքի «Սայաթ Նովայի» անվան վերակառուցվող զբոսայգում,որտեղ ներկայացվել է 43000 քմ մակերեսով այգու արդիականացման աշխատանքները։ Հաջորդ կանգառը եղել է Ալավերդի և Թումանյան համայնքներում, որտեղԱսիական զարգացման բանկի աջակցությամբ հիմնանորոգվել են Սանահին կայարան-Հաղպատ14,16 կմ երկարությամբ ճանապարհը, այդ թվում՝ Ալավերդի քաղաքը շրջանցող զույգ կամուրջները։Այց է եղել նաև Թումանյան-Սանահին կայարանի 9,69 կմ երկարությամբ ճանապարհի շինհրապարակ,որտեղ ներկայում իրականացվում են միջպետական նշանակության ավտոճանապարհի վերականգնմանև բարելավման աշխատանքներ։ Ալավերդի համայնքի Ակներ բնակավայրում՝ դեպի Սանահին վանական համալիրտանող հատվածում, 2022-2023 թվականների ընթացքում նախատեսվում է հիմնանորոգել զբոսաշրջությանզարգացման համար ընտրված, անմխիթար վիճակում գտնվող ճանապարհահատվածը։ Պաշտոնյաներըծանոթացել են նաև այս ճանապարհահատվածում իրականացվող աշխատանքներին, որից հետո այցելելեն Լոռի Բերդ համայնք, որտեղ ավարտվել են 2021 թվականին մեկնարկած Կողես բնակավայրի580 մ երկարությամբ ճանապարհի տուֆ քարով սալարկման աշխատանքները։ Լոռու մարզ կատարած այցի վերջին երկու կանգառները եղել են Ստեփանավանև Գյուլագարակ համայնքները, որտեղ «ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակում համապատասխանաբար իրականացվում են Ստեփանավան քաղաքի կամրջի և Մ-3 միջպետական ճանապարհի, ինչպես նաև Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման կմ 144-020-ում գտնվող կամրջի հիմնանորոգման աշխատանքներ։ Նշված երկու համայնքներում աշխատանքների մեկնարկը տրված են․ դրանք կավարտվեն 2022 թվականի նոյեմբերին։ Հանդիպում է եղել նաև տեղի բնակիչների հետ։ Քննարկվել է մթերումների հետ կապված հարցեր, ինչպես նաև հորդոր է հնչել օգտվել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերից։

    Լրահոս

    img
    2022-07-18
    ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի գլխավարությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ֆրանսիական զարգացման գործակալության ներկայացուցիչների հետ
    img
    2022-07-15
    Երևանում և մարզերում այս պահին արդեն գործում է գազաբալոնների վկայագրման 23 լիցենզավորված կազմակերպություն։
    img
    2022-07-15
    ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևի գլխավորած պատվիրակությանը
    img
    2022-07-14
    ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Նուր- Սուլթանում մասնակցել է ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի 60-րդ նիստին
    img
    2022-07-14
    ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Նուր-Սուլթանում հանդիպում է ունեցել Ղազախստանի էներգետիկայի նախարար Բոլատ Ակչուլակովի հետ
    img
    2022-07-13
    ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը մասնակցել է գազաբալոնների ճնշափորձարկում իրականացնող կյանի բացմանը
    img
    2022-07-12
    Կայացել է ՏԿԵ նախարարաին կից հասարակական խորհրդի առաջին նիստը
    img
    2022-07-08
    ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է ԱՄՆ-ի առևտրային հարցերով նախարարի խորհրդական Հեդեր Բրնսին և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրի պատասխանատու Բենջամին Բրնեսին
    img
    2022-07-07
    ՏԿԵ նախարարն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի ստորաբաժանման տրանսպորտի և կապի գծով ղեկավար Հիդեակի Իվասակի գլխավորած պատվիրակությանը
    img
    2022-07-06
    ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն այցելել է Բագրատաշենի սահմանային անցակետ և դիտարկել «Բարեկամության» կամրջի շինարարության ընթացքը
    img
    2022-07-06
    ՏԿԵ նախարարի հրամանով երկրաբանության ոլորտում անգնահատելի ավանդի համար շնորհակալագիր է շնորհվել Հրաչյա Համբարձումի Չուբարյանին
    img
    2022-07-04
    Փոխվարչապետն ու ՏԿԵ նախարարն այցելել են Լոռու մարզ և ծանոթացել սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին
    img
    2022-07-02
    ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հետևել է Մ-2 միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգվող հատվածներում ընթացող աշխատանքներին
    img
    2022-07-01
    ՏԿԵ նախարարը ծանոթացել է Լծեն-Տաթև ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներին
    img
    2022-07-01
    ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է «Մոսմետրոստրոյ» ընկերության տնօրենին և ընկերության ներկայացուցիչներին
    img
    2022-07-01
    ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը ընդունել է ՄԱԿ-ի Տիեզերքի գործերով Պեկինի գրասենյակի տիեզերքի և խոշոր աղետների միջազգային խարտիայի փորձագետների թիմին
    img
    2022-07-01
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը Նյու Յորքում մասնակցել է Ճանապարհային անվտանգության բարելավման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի հանդիպմանը
    img
    2022-07-01
    ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ծանոթացել է Մ-2 ավտոճանապարհի 6.2կմ հատվածի ասֆալտապատման աշխատանքներին
    img
    2022-06-30
    ՏԿԵ ՏԻՔ վարչության պետը մասնակցել է արոտավայրերի և խոտհարքների քարտեզագրական նյութերը ազգային գործընկերներին փոխանցելու միջոցառումը
    img
    2022-06-30
    Տեղի է ունեցել ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի և «Ռոսատոմ» ՊԿ գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Սպասկիի գլխավորած պատվիրակության հանդիպումը
    img
    2022-06-29
    Ֆրանսիայի Լիոն քաղաքում մեկնարկել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովը
    img
    2022-06-29
    ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Ալի Մոթաղիի հետ
    img
    2022-06-29
    ՀՀ ՏԿԵՆ ՏԻՔ վարչության պետ Աշոտ Գիլոյանը և Տարածքային կառավարման վարչության պետ Աննա Իվանյանը Բուդապեշտում մասնակցել են աշխատաժողովի
    img
    2022-06-29
    Տեղի է ունեցել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության վերջնական նախագծի քննարկումը
    img
    2022-06-28
    ՀՀ ՏԿԵՆ ՏԻՔ վարչոիթյան պետ Աշոտ Գիլոյանը մասնակցել է «Ապակենտրոնացումը Հայաստանում. նոր օրակարգ՝ Հայաստանում իրականացված տարածքային և վարչական բարեփոխումներից հետո» միջազգային համաժողվին
    img
    2022-06-27
    Նախարար Գնել Սանոսյանը Մարտունի համայնքում ծանոթացել է Մարտունի-Վարդենիս միջպետական ավտոճանապարհի և Մարտունի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի հիմնանորոգման աշխատանքներին
    img
    2022-06-27
    Գնել Սանոսյանն ընդունել է ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը
    img
    2022-06-25
    ՏԿԵ նախարարն այցելել է Ազատի ջրամբար․ Նախարարի կողմից հանձնարարականներ են տրվել ջրի արդյունավետ կառավարման հետ կապված
    img
    2022-06-25
    ՏԿԵ նախարարը ծանոթացել է Գառնի համայնքի ջրահեռացման նոր համակարգին․ տրվել են հանձնարարականներ
    img
    2022-06-24
    ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

    Տեսնել բոլորը