ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովի նիստ
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի նախագահությամբհունիսի 24-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետի 21.06.2021թ. թիվ 726-Ա որոշմամբ ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովի նիստ: Նիստի ընթացքում հաստատվել է ճամբար մեկնող երեխաների առաջին և երկրորդ հերթափոխերի թվաքանակը, հերթափոխերի բաշխումը, ԲՈՒՀ-երի ուսանողներից ճամբարներում ջոկատավարների ներգրավումը, ճամբարներում գտնվող երեխաներին պետական պատվերի շրջանակներում անհրաժեշտ բժշկական (այդ թվում՝ ստոմատոլոգիական)օգնություն տրամադրումը։ ՀՀ ոստիկանությունը շաբաթ և կիրակի օրերին ամառային ճամբարներում շուրջօրյա հերթապահություն կիրականացնիև կապահովի ամառային հանգստի մեկնող և վերադարձող երեխաների անվտանգ տեղափոխումը: Միջգերատեսչական հանձնաժողովի նիստում քննարկվել է դպրոցակաների ամառային հանգիստը պատշաճ կազմակերպելուվերաբերյալ կարևորություն ներկայացնող այլ հարցեր։