Գնել Սանոսյանն ընդունել է ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը։ Դեռևս մեկ ամիս առաջ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Համաշխարհային բանկի ներկայացուցիչներընախարարին են ներկայացրել իրենց կատարած հետազոտությունը ջրային ոլորտում ենթակառուցվածքներիզարգացման՝ մասնավորապես ոռոգման և ջամբարաշինության, խմելու ջրի համակարգերի զարգացմանհեռանկարների, ՋՕԸ-ների արդյունավետ կառավարման, ինչպես նաև կենտրոնացված կառավարումիցդուրս մնացած բնակավայրերի խմելու ջրի մատակարարման խնդիրների վերաբերյալ։ Նախարարը բարձր է գնահատել կատարված աշխատանքը, ՀԲ-ի տեսլականը՝ առկա խնդիրները լուծման վերաբերյալ։ Նախարարը ընդգծել է, որ որոշ հստակեցնումներից հետո արդեն հնարավոր կլինի անցնել գործնական քննարկման։ undefined