ՀՀ ՏԿԵՆ ՏԻՔ վարչության պետ Աշոտ Գիլոյանը և Տարածքային կառավարման վարչության պետ Աննա Իվանյանը Բուդապեշտում մասնակցել են աշխատաժողովի
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղականինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը և Տարածքային կառավարմանվարչության պետ Աննա Իվանյանը ՄԱԿ-ի զարգացման ծրագիր, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսությանկազմակերպություն հրավերով հունիսի 18-24-ը Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում մասնակցելեն աշխատաժողովի։ Գործուղման հիմնական նպատակը ԵՄ LEADER ծրագրի լավագույն փորձինծանոթանալն էր։ Գործուղման շրջանակներում ՏԻՔ վարչության պետ Աշոտ Գիլոյանը մասնակցելէ նաև համայնքային ինտեգրված զարգացման 2-րդ տարածաշրջանային աշխատաժողովին։ Աշխատաժողովի հիմնական նպատակներն են եղել՝ Վերականգնել համայնքների զարգացման տեխնիկական ցանցը, Ներկայացնել և քննարկել տարբեր մոտեցումներ մասնակիցներիշրջանում տեղական գյուղական զարգացման ոլորտում ձեռք բերված գործնական փորձի վերաբերյալ, նպաստել կառավարություններիև գյուղական համայնքների զարգացմամբ հետաքրքրված միջազգային կազմակերպությունների,դոնորների, քաղաքացիական հասարակության, ակադեմիայի և մասնավոր հատվածի միջև նոր գործընկերությանհաստատմանը։ Աշխատաժողովի ընթացքում մի շարք երկրների փորձագետներ, պաշտոնյաներներկայացրել են գյուղական համայնքների զարգացմանն ուղղված ծրագրեր, մանրամասնել ազգայինփորձը։ Աշխատաժողովի երկրորդ՝ «Երկրի կարիքները և աջակցությունը, որը տրամադրվումէ քաղաքականության մակարդակով տեղական գյուղական զարգացման համար» նստաշրջանում ԱշոտԳիլոյանը հանդես է եկել ելույթով և ներկայացրել շնորհանդես՝ «Քաղաքական աջակցությունըտեղական գյուղական զարգացման համար» թեմայով: Գիլոյանը ներկայացրել է Հայաստանի փորձը,մանրամասնելով նաև համայնքների միավորման գործընթացի դրական ազդեցությունը գյուղականհամայնքների զարգացման գործում։ Ներկայացվել է Կառավարության կողմից տրամադրվող սուբվենցիաների,միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերիմասին։ Գիլոյանն ընդգծել է, որ կարևոր է հզորացնել գյուղական համայնքները՝ բացահայտելովև իրացնելով նրանցից յուրաքանչյուրի թաքնված ներուժը, որը կնպաստի համայնքների տնտեսականհզորացմանը, որը կայուն զարգացում ապահովելու համար հիմք կհանդիսանա գյուղական համայնքներումկատարելագործել ենթակառուցվածքները, բարելավել գործարար միջավայրը և կենսապայմանները,աջակցել աղետակայուն համայնքների ձևավորմանը։