ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյաննընդունել է ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարըողջունել է հյուրերին, կարևորել Վիտալի Սավելևի այցը Հայաստան։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը կապված են բարեկամականհարաբերություններով, հատկապես տրանսպորտային ոլորտում առկա է բազմաշերտ փոխգործակցություն,ինչպես նաև չօգտագործված մեծ պոտենցիալ, որի ուղղությամբ պետք է աշխատանք տանել։ ՆախարարՍանոսյանը շնորհակալություն է հայտնել Վիտալի Սավելևին ակտիվ համագործակցության, հատկապես«Վերին լարսի» հարցով մշտական աջակցության համար։ Վիտալի Սավելևն իր հերթին կարևորել է Հայաստանի ու Ռուսաստանի բարեկամականհարաբերությունները և նկատել, որ Ռուսաստանը հետաքրքրված է զարգացնելու Հայաստանի հետայդ բարեկամական, եղբայրական հարաբերությունները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են օդային և ցամաքային տրանսպորտինառնչվող հարցեր։ Քննարկվել են միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների, «ՎերինԼարս»-ի անցակետերի բեռնաթափման, ինչպես նաև երկաթուղային փոխադրումներին առնչվող հարցերը։ Քննարկվել է նաև ճանապարհաշինության ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Հանդիպումից հետո ՌԴ պատվիրակությունը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանիուղեկցությամբ, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ,ապա նաև՝ Սերգեյ Փարաջանովի թանգարան։